National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.04.2015
Տեղի է ունեցել աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, ՀՀ ֆինանսների, պաշտպանության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 21-ին տեղի է ունեցել բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշների մշակման եւ բարելավման աշխատանքային խմբի առաջին նիստը: Աշխատանքային խմբի հիմնական նպատակն է բյուջեում ոչ ֆինանսական ցուցանիշների մշակումը: Նիստին մասնակցել են ոստիկանության, արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունների փորձագետներ:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ որպես աշխատանքային խմբի ղեկավար, ողջունել է աշխատանքային խմբի անդրանիկ նիստի մասնակիցներին, կարեւորել ծրագրային բյուջետավորման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Պարոն Նահապետյանը տեղեկացրել է, որ 2018 թվականից ամբողջությամբ անցում է կատարվելու ծրագրային բյուջետավորման, ինչը ենթադրում է բյուջեի մասին օրենքի նախագծի ամբողջական փոխակերպում, որի արդյունքում բյուջեում անդրադարձ կլինի համապատասխան ոլորտների քաղաքականությանն առնչվող բոլոր տարրերին:

Կորյուն Նահապետյանը նշել է, որ վերջնական արդյունքում կատարողական հիմնական ցուցանիշների ձեւավորումով կբարելավվի բյուջեի ձեւավորումը եւ այն կդարձվի առավել իրատեսական: Պարոն Նահապետյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության, արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման արդյունքում ընտրված այն ուղղությունները, որտեղ աշխատանքային խումբը պետք է իրականացնի ուսումնասիրություններ՝ այն է՝ հասարակական կարգի պահպանություն եւ անվտանգության ապահովում, ճանապարհային երթեւեկության անվտանգության կազմակերպում, իրականացում եւ ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության եւ մոնիթորինգի ծառայություններ, զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության եւ բժշկական օգնության ծառայություններ, պաշտպանության բնագավառի բարձրագույն եւ մասնագիտական կրթություն:

Մասնակիցները քննարկել են նաեւ կազմակերպչական խնդիրներ, որոշել հաջորդ նիստի օրակարգը:

Կորյուն Նահապետյանի խոսքով՝ իշխանության յուրաքանչյուր օղակ պետք է փոխկապակցված աշխատի աշխատանքային խմբի հետ գործընկերության սկզբունքի հիման վրա՝ հասնելու հաջողության:


29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am